Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
26.08.2008 | 00:00

ՎԱՏ ԽԱՍԻԱԹ
Ասում են՝ օլիմպիադայից հետո ՀՀ Կենտրոնական բանկը սկսելու է երկրի բրոնզի պաշարները վաճառել:
***
ԱՌԱՋ, ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ըստ միջազգայնագետների՝ ռուս-վրացական պատերազմի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո Հարավային Օսիան միանալու է Հյուսիսային պողոտային:
***
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ՉՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ասում են՝ հաշվի առնելով հարկային ծառայությունում առաջացած հումանիտար աղետը, Սերժ Սարգսյանը կոչ է արել պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավարին՝ հումանիտար միջանցք բացել, որպեսզի հարկայինի ղեկավարությունը կարողանա դուրս գալ ու փրկվել:
***
ՀԱՐԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ եթե Սերժը պրոֆեսիոնալ, մարդկային և բարոյական տեսանկյունից լավ չաշխատի, նրան կմիաձուլեն Ռոբերտ Քոչարյանին:
***
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ
Ըստ Հայաստանի ընդդիմության՝ այս իշխանությունները թուրքից բեթար են. թուրքերին գոնե մեկ-մեկ կրել ա լինում…
***
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՆՈՐ ԶԵՆՔ
Ըստ ռազմական փորձագետների՝ օրերս ռուսական «Земля–Земля» հրթիռներին Սաակաշվիլին պատասխանել է «Խինկալի-խինկալի» վրացական հրթիռներով:

Դիտվել է՝ 13551

Մեկնաբանություններ